|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը՝ արդրադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանն օրեր առաջ նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։ Սա ուշագրավ է, քանի որ հենց այստեղ են գտնվում կալանավորված Բագրատ Սրբազանը, ազատազրկված Միքայել Սրբազանն ու կալանավորված հայտնի բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։
Ռոբերտ Թամարյանին այս տարվա 2025թ․ մայիսի 8-ին Սրբուհի Գալյանի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ։ Ուղիղ մեկ տարի նա այդ հիմնարկի պետի պաշտոնակատարն էր, մինչ այդ եղել է պետի տեղակալը։
Ուշագրավ է, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի արդեն նախկին պետ պետ Ռուբեն Խալապյանը նույն օրը՝ հոկտեմբերի 15-ին նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ։
Նշենք, որ այս պաշտոնում Խալապյանը նշանակվել էր 2024-ի փետրվարի 7-ին, մինչ այդ մոտ մեկ տարի նա եղել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, իսկ մինչ այդ 2021թ․ նոյեմբերի 15-ից ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետն էր։
Աղբյուրը` Panorama.am