|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Ուկրաինական հակամարտությունը՝ իր հիմքում ընկած պատճառներով, բարդ է և չի կարող լուծվել մեկ գիշերվա ընթացքում, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անկեղծ ցանկությունը՝ լուծել բոլոր սուր ճգնաժամերը, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ, միայն դրական զգացողություններ է առաջացնում, ասել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաընկերության լրագրող Պավել Զարուբինին։
«Սակայն երբեմն նման չափազանց շտապողականությունը, իհարկե, կտրուկ հակասում է իրականությանը, քանի որ ուկրաինականի նման հակամարտությունը… իր հիմքում ընկած պատճառներով այնքան բարդ է, որ չի կարող լուծվել մեկ գիշերվա ընթացքում», – ընդգծել է Պեսկովը։