|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ժողովրդի հարկերից սնվող ուժայինները հսկում են «Տեր Արամի» անվտանգությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «պատվիրած» պատարագին Հովհաննավանքի եկեղեցու տարածքը, ինչպես ներսում, այնպես էլ դրսում, խիստ վերահսկողության տակ էր։
Պետական պահպանության ենթակա անձի՝ վարչապետի հեռանալուց հետո էլ տասնյակ ՊՊԾ-ականներ և քրեականի օպերներ շարունակում էին պահպանություն իրականացնել եկեղեցու ներսում։
Թվում էր՝ եկեղեցին պետական նշանակության օբյեկտ է դարձել՝ անվտանգության հատուկ ռեժիմով։
«Իշխանություն» լրատվականի տեսանյութերից պարզ է դառնում, որ «Տեր Արամ քահանան» շարժվում էր անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Աստծո տանը Տիրոջ «ծառան» առանց ուժայինների մեկ քայլ անգամ չէր անում։
Պարզ հարց է առաջանում՝ ինչու՞ է իրեն Աստծո հետ նույնացնող «Տեր Արամը» վախենում հասարակ ժողովրդից, ի՞նչ վտանգ կարող էր սպառնալ մի «հոգևորականի», որի շուրջը պետք է լինեին ոչ թե ՊՊԾ աշխատակիցներ, այլ աղոթող հավատացյալներ։ Եթե իրավամբ «Տեր Արամը» քարոզում է հավատք և խաղաղություն, ապա ո՞ւմից էր նա պաշտպանվում՝ ժողովրդից, թե՞ Աստծուց։
Ավելի կարևոր հարցն այն է, թե ինչ ընթացակարգով և ում հրամանով են տրամադրվել պետական պահպանության ծառայողներ՝ մի անձի, որը որևէ կերպ պետական պահպանության ենթակա անձանց ցանկում չի կարող լինել։
ՀՀ «Պետական պահպանության ծառայության մասին» օրենքի համաձայն՝ՊՊԾ ծառայություններից օգտվում են պետական պահպանության ենթակա անձինք, որոնց ցանկը սահմանվում է ՀՀ վարչապետի որոշմամբ։ Օրենքը հստակ է․ ժողովրդի հարկերից սնվող ՊՊԾ ծառայությունն ապահովում է պետական պաշտոնյաների անվտանգությունը՝ Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և մի շարք այլ պաշտոնատար անձանց։ «Տեր Արամը» որեւէ դրվագով չի մտնում այս կատեգորիաների մեջ»։