|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Յունիբանկը գործարկել է հերթի ամրագրման առցանց ծառայություն, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս նախապես պլանավորել մասնաճյուղ այցելությունը՝ ընտրելով սպասարկման համար հարմար օր ու ժամ:
Առցանց հերթագրման համակարգը նախատեսված է բանկում սպասարկման հարմարավետությունն էլ ավելի բարելավելու և հաճախորդների համար սպասման ժամանակը կրճատելու համար։
Ամրագրումը ձևակերպելու համար անհրաժեշտ է մուտք գործել Յունիբանկի կայք և ընտրել հետաքրքրող ծառայությունը, մասնաճյուղը, այցելության ամսաթիվն ու ժամը: Հաստատումից հետո հաճախորդը կստանա անհատական կոդ, որն այցելության օրը պետք է մուտքագրել ընտրված մասնաճյուղի տերմինալ:
Առցանց հերթագրման համակարգը Յունիբանկի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և հաճախորդների փորձի բարելավմանն ուղղված թվային վերափոխման ռազմավարության մի մասն է։
Յունիբանկը շարունակելու է զարգացնել թվային լուծումները՝ հաճախորդների սպասարկման համար ապահովելով առավել հարմարավետ և ժամանակակից պայմաններ:
