|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հոկտեմբերին պետբյուջեի հաշվին գնել է միջադիրներ, ալկոհոլային խմիչքներ, չրերի տեսականի։
«Փաստինֆո»-ն ուսումնասիրել է բաց աղբյուրներում հրապարակված փաստաղթերը, որոնց համաձայն` ՆԳՆ-ն հիգիենիկ միջադիրներ կամ վիրախծուծներ (տամպոններ) է գնել «Ռիտա Գասպարյան» ԱՁ-ից` վճարելով 6336 դրամ։
Հաջորդիվ «Սոֆթ թրեյդ» ՍՊԸ-ից նախարարությունը կատարել է 2 միլիոն 465 հազար դրամի գնում` ձեռք բերելով աղբի համար նախատեսված 2602 հատ պոլիէթիլենային պարկ և 18.000 հատ զուգարանի թուղթ։
ՆԳ նախարարությունը «Սաս գրուպ» ՍՊԸ-ից հոկտեմբերին գնել է 266.727 դրամի կոնյակ և չրեր։
Մասնավորապես` Գերատեսչությունը ձեռք է բերել 5 հատ «Ախթամար» տեսակի 10 տարեկան կոնյակ (0.7 լ), 3 հատ «Արարատ Վասպուրական» տեսակի 15 տարեկան կոնյակ (0.5 լ) և չրերի տեսականի (խնձոր, ծիրան, սալոր, տանձ)։
Աղբյուր՝ Փաստինֆո