|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Յուրի Շուվալովը մասնակցել է Բելառուսի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպված փորձագիտական նստաշրջանին: Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։
Քննարկման առանցքում եվրասիական տարածքում անվտանգության հարցերն էին։ Փորձագիտական երկխոսությունն անցկացվել է Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի 3-րդ համաժողովի նախաշեմին, որը կմեկնարկի հոկտեմբերի 28-ին: Սպասվում է, որ միջոցառմանը կմասնակցեն 40 երկրների պատվիրակություններ։