|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ-ում 2026 թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մի շարք հարցեր ուղղեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ շեշտելով տնտեսական աճի, պարտքի և աշխատավարձերի թեմաները։
Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ինչու է Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի տնտեսական աճը կանխատեսել 4,9%, ինչը ավելի ցածր է կառավարության նշած 5-5,5% պոտենցիալից, և արդյոք դա նշանակում է, որ հիմնադրամը պակաս հավատ է տածում կառավարության գնահատականների հանդեպ։ Նա նաև հարցրեց՝
• արդյունաբերության որ ճյուղերն են ապահովելու հաջորդ տարվա աճը,
• ինչու է պետական պարտքի հաշվարկից հանվել մուրհակների բաղադրիչը,
• և որքա՞ն տոկոս է կազմում այն բնակչությունը, որը միջինից ցածր աշխատավարձ է ստանում, նշելով, որ ըստ ՊԵԿ տվյալների՝ այդ ցուցանիշը հասնում է շուրջ 70-80%-ի։
Բացի այդ, Խաչատրյանը շեշտեց, որ Հայաստանի տնտեսական քաղաքականությունը հենվում է հումքային նախագծերի վրա, մասնավորապես՝ Ամուլսարի շահագործման, և կասկած հայտնեց, թե ինչու այդ հարցը երկար տարիներ ձգձգվելուց հետո հանկարծակի լուծվեց։
Մանրամասն՝ տեսանյութում։