Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական ավիաշուկայում նոր տեղական ավիափոխադրող կհայտնվի` «Արմենիա» անունով:
Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ տեղական ավիափոխադրողի հայտնվելուց հետո ավիատոմսերի գներն իջնեն, քաղավիացիայի մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը նշեց, որ, նավթի գնի անկմամբ պայմանավորված, իջնել են նաև ավիատոմսերի գները:
«Նաև սեզոնային գործոն կա` գների հետ կապված. հիմա, օրինակ, ամենապասիվ շրջանն է` թռիչքների հետ կապված, ամռանը կաճեն ավիատոմսերի գները, բայց հիմնական գործոնը նավթի գնի անկումն է: Ես դեռ պետք է ճշտեմ, բայց, կարծեմ, վառելիքը հիմա Իրանից են ներկրում: Ամեն դեպքում անցյալ տարվա գները չեն պահպանվի, այսինքն` եթե տեղական ավիափոխադրողը սկսի գործել, այն կստեղծի որոշակի մրցակցություն, և դա կնպաստի ավիատոմսերի գների որոշակի նվազմանը»,- ասաց Ռուբեն Գրձելյանը:
Հարցին, թե ոլորտում կա՞ կոռուպցիա, և որքանո՞վ է այն խանգարում ավիաշուկայի զարգացմանը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եզակի ոլորտներից է, որտեղ կոռուպցիան մինիմալ է»:
Քաղավիացի մամուլի քարտուղարը բացատրում է, որ ավիաընկերությունը ներկայացնում է իր փաստաթղթերը, որոնք պարզ փաստաթղթեր չեն, և գործընթացն էլ բարդ է իրականում:
Հարցին, թե ինչո՞ւ հայկական ավիաշուկայում մուտք գործած ընկերությունները կարճ ժամանակ անց հեռանում են, Ռուբեն Գրձելյանը պատասխանեց, որ հեռացողների պարագայում պատճառները կարող են տարբեր լինել, բայց կոռուպցիոն ռիսկերն այդ պատճառների թվում չկան:
«Այս ոլորտում կոռուպցիայի տեղ չկա, մեր օդանավակայանը մասնավոր է, սեփականատերն էլ իրականում շատ հետաքրքրված է կոռուպցիոն ռիսկերի վերացմամբ: Ինչ վերաբերում է քաղավիացիայի վարչությանը, ապա օտարերկրյա ավիաընկերությունները գալիս են իրենց մի խումբ իրավաբաններով ու համապատասխան փորձով, ուստի այստեղ ուղղակի բացառվում են կոռուպցիոն երևույթները»,- ասաց Ռուբեն Գրձելյանը:
Ի դեպ, նա հավելեց, որ քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը` ICAO-ն, անցյալ տարի աուդիտ է անցկացրել ոլորտում և արձանագրել 82 տոկոս համապատասխանություն ստանդարտներին, այն դեպքում, երբ աշխարհումը միջինը 62 տոկոս է: Սա, ըստ Գրձելյանի, նշանակում է, որ արդյունավետ կառավարում է իրականացվում ոլորտում: