Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող` ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ են Հայաստանում ավիատոմսերը այդքան թանկ, պատասխանել էր, որ, ըստ վիճակագրական տվյալների, դրանց գները, ընդհակառակը, նվազել են:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, հարց ուղղելով նախարարին, նախ նշեց, որ «բաց երկնքի» քաղաքականությունն այդպես էլ իրականություն չդարձավ, որովհետև այդ քաղաքականության շրջանակներում պետք է լիներ գները էական նվազում, որակի փոփոխություն դեպի լավը, և ոլորտում պետք է ներգրավվեին միջազգային լուրջ խաղացողներ, ինչը, սակայն, Հայաստանը չունի:
«Բաց երկնքի քաղաքականության արդյունքում այսօր հանվել է Աբու Դաբիի չվերթը, և «Չեխական ավիաուղիները», այո , դադարեցրեց իր չվերթերը: Եթե դա շահավետ լիներ ու արդյունավետ, «Չեխական ավիաուղիների» սեփականատիրոջ փոփոխությունը չէր ազդի: Ավիատոմսերի գների հետ կապված` ասացիք, որ 5,1 տոկոս նվազում է տեղի ունեցել, բայց համադրեք, որ վառելիքի գները իջել են, և համադրելու դեպքում կերևա, որ ավիատոմսերի գների իջեցում տեղի չի ունեցել»,- ասաց պատգամավորը:
Նախարարը նշեց, որ որևէ ընկերության` Հայաստան կատարվող թռիչքները զուտ կոմերցիոն գործունեություն է, այդ առումով չհամաձայնեց, որ ավիաընկերությունները չեն աշխատում Հայաստանի հետ, ընդհակառակը՝ մրցակցության արդյունքում Լիբանանի ու Աթենքի ուղղությամբ ավելացել են սպասարկող ավիաընկերությունները, ինչպես նաև` «Էյր Ֆրանս» ընկերությունը: Գների հետ կապված` նախարարը համաձայնեց վառելիքի գնի նվազման փաստարկի հետ, սակայն նշեց, որ կա մրցակցություն, որի օրենքները հնարավոր չէ բացառել, և որի վրա պետությունը չի կարող ազդել: Նախարարը հորդորեց չզարմանալ, եթե որևէ ընկերություն փակվում է, մյուսը բացվում է, որովհետև դա նորմալ մրցակցային կոմերցիոն գործընթաց է: