|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ ավիափոխադրումների ոլորտի խնդիրներին: Նրա խոսքով` ոլորտը շատ լուրջ վերանայումների կարիք ունի`ավիափոխադրումների ոլորտում գնագոյացման հնարավոր դեմպինգային գործողությունները բացահայտելու առումով:
Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետի փակվելու արդյունքում ռուսական որոշ ավիափոխադրողները կրկնակի ու եռակի բարձրացրել էին ավիատոմսերի գները:
«Ավիացիայի ոլորտում գնագոյացման համակարգը մտահոգիչ է` նկատի առնելով հանգամանքը, որ էկոնոմիկայի նախարարությունը կարճ ժամանակ է, որ ստանձնել է այդ գործառույթը: Մենք թե\' կարողությունների հզորացման, թե\' համակարգի ավելի լավ ուսումնասիրման աշխատանքի մեջ ենք: Սա թե\' էկոնոմիկայի նախարարության, թե\' տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, ինչպես նաև այլ իրավասու մարմինների քննարկման հարցը պետք է լինի, իսկ նման քննարկումները արդեն սկսվել են»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նախարարի կարծիքով` ավիափոխադրումների ոլորտում գնագոյացման խնդիրը առկա է ոչ միայն Հայաստանում, այլ նաև այլ երկրներում, երբ նույնիսկ զարգացած երկրները ավիափոխադրումների ոլորտում բախվում են թաքնված դեմպինգային գործողությունների: Եվ հենց ավիափոխադրումների ոլորտում գնագոյացման հնարավոր դեմպինգային գործողությունները բացահայտելու իմաստով անելիքներ կան: