կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-09 11:00
Քաղաքական

Պաշտոնյաներն ավիատոմսերի համար միլիոններ են ծախսում. «Առավոտ»

Պաշտոնյաներն ավիատոմսերի համար միլիոններ են ծախսում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ նրա տիկնոջ՝ Նատալյա Նալբանդյանի համար Մոսկվա մեկնելու եւ վերադառնալու տոմսն արժեցել է 1 մլն 392 հազար դրամ։ Արտգործնախարարն ու նրա տիկինը Մոսկվա են մեկնել աշխատանքային այցով՝ նոյեմբերի 14-16-ը՝ բիզնես կարգով ։ Այս մասին  տեղեկանում ենք կառավարության կայքում տեղադրված «մեկ անձից գնումներ» բաժնից։ Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 4-ից 5-ը կրկին մեկնել է Մոսկվա, այս անգամ նրա տոմսն արժեցել է 547 հազար դրամ։ Կառավարությունը հատուկ չվերթներ գնելու ծառայության համար վճարել է 13 մլն 820 հազար դրամ։ Կառավարության անդամները նոյեմբերի 20-ին մեկնել են Աշխաբադ եւ վերադարձել։


Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի համար գնված ավիատոմսն արժեցել է 810 հազար դրամ։ Նա նոյեմբերի 18-ին մեկնել, ապա վերադարձել է Երեւան-Վիեննա-Սալոնիկ-Վիեննա-Երեւան չվերթով։

 

Էներգետիկ բնգավառում ՌԴ հետ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի եւ տեղակալ Արեգ Գալստյանի՝ 2014թ. հոկտեմբերի 30-31-ը Մոսկվա կատարած այցը եւս բյուջեի վրա էժան չի նստել։ Երկու պաշտոնյաների ավիատոմսը մեկ միլիոն դրամից ավելի է արժեցել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: