|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ իր այն հայտարարությանը որն օրերս խեղաթյուրվել էր տարբեր լրատվամիջոցների կողմից, մասնավորապես` օդանավակայանի վերաբերյալ հայտարարությունը:
«Ես ասել եմ շատ պարզ բան, որ «Զվարթնոց» օդանավակայանում մեկ ինքնաթիռի սպասարկման հաշվով ծախսերը շահեկանորեն տարբերվում են, քան Թբիլիսիի և Բաքվի օդակայաններինը: Ամենևին խոսք չի եղել ավիատոմսերի մասին: Ավիատոմսերի վաճառքով ու դրա մոնիտորինգով էկոնոմիկայի նախարարությունը չի զբաղվում, նման լիազորություն չունի, իսկ օդանավակայանի` որպես ենթակառուցվածքի կողմից մատուցվող ծառայությունների սակագնի մասով մենք կարող ենք ունենալ այդպիսի տեղեկատվությունը»,- ասաց նախարարը` հավելելով, որ իրեն փորձում են վերագրել մի բան, որն ինքը չի ասել:
Մինասյանը ներկայացրեց որ A320 ուղևորատար, 130 ուղևորով օդանավի սպասարկման դիմաց սպասարկման գինը, մասնավորապես` Թբիլիսիում, մեկ ուղևորի հաշվով 51 դոլար է, Երևանում` 45 դոլար է, դրա մեջ չի մտնում ելքի տուրքը` 10 հազար դրամը, Բաքվում` 79 դոլար:
Նախարարը նշեց, որ այսօր վարչապետի կողմից եղավ հանձնարարական, և ժամկետի մեջ տեղավորվել են թե' ինքը, թե' ՏՄՊՊՀ-ն` ներկայացնելով զեկույցներ: Ըստ այդմ` 10 ապրանքների վերաբերյալ հուշաթերթերը պատրաստ են և տեղադրված էկոնոմիկայի նախարարության կայքում: