Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում կառավարության աշխատակազմը ներառել է որոշում, որը հաստատում է կառավարության կողմից ավիատոմսերի գնման գործարքների ցանկը:
Հանձնարարվում է կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարին, արտգործնախարարին և կրթության գիտության նախարարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 օրյա ժամկետում յուրաքանչյուրն իր մասով ՀՀ ֆինանսների նախարարին ներկայացնել ավիատոմսերի գնման գործընթացի վերաբերյալ գնումների մասին պահանջվող հաշվետվությունները:
Որոշման մեջ հիմնավորվում են մի քանի դեպքեր, որոնց արդյունքում չեղյալ են համարվել գնումները: Առաջին դեպքում ՀՀ կառավարության աշխատակազմը սահմանված կարգով կազմակերպել է ծածկագրով առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգ: Ընթացակարգին մասնակցել են թվով երկու մասնակիցներ, որոնց առաջարկած գները գերազանցել են այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական միջոցները, այն է` 350,000 ՀՀ դրամը:Մասնակիցներն առաջարկել են 570,000 և 705,000 ՀՀ դրամ և բավարար չափով չեն նվազեցրել իրենց կողմից առաջարկված գները: Ընթացակարգը հայտարարվել է չկայացած:
Երկրորդ և երրորդ դեպքերում, նույնպես ժամկետի առումով, անհնար է եղել կատարել ՀՀ կառավարության պահանջները, որոնց պատճառով նշված գնման գործարքները ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից հաշվառման չեն վերցվել, ուստի՝ փաստացի տրամադրված ավիատոմսերի դիմաց մինչ օրս վճարում չի իրականացվել:
Չորրորդ, հինգերորդ,վեցերորդ և յոթերորդ դեպքերում ելնելով ՀՀ արտաքին գործերի նախարարության գործունեության առանձնահատկություններով, ինչպես նաև աշխատանքային անհրաժեշտությունից ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականի և օգնականի գործուղում մեկնելու կապակցությամբ նույնպես ժամկետի առումով, անհնար է եղել կատարել ՀՀ կառավարության պահանջները, որոնց պատճառով նշված գնման գործարքները ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից հաշվառման չեն վերցվել, ուստի՝ փաստացի տրամադրված ավիատոմսերի դիմաց մինչ օրս վճարում չի իրականացվել: