կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-18 10:03
Հասարակություն

Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները 100 տոկոսով թանկացել են. «Հրապարակ»

Լարսի փակ լինելու պատճառով ավիատոմսերի գները 100 տոկոսով թանկացել են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Լարսի տևական ծանրաբեռնվածության հետևանքները ՀՀ քաղաքացիները ճաշակում են սեփական մաշկի վրա: Ռուսաստանի այն քաղաքները, որտեղ հնարավոր էր ավտոբուսով գնալ, այժմ գրեթե անհնար է, քանի որ մարդիկ շաբաթներով մնում են ճանապարհներին՝ առանց սննդի, ջրի, տարրական պայմանների: 

«Հետևաբար, նրանք, ովքեր ամռանը ժամանել են հայրենիք և պետք է արդեն մինչև օգոստոսի վերջը լինեն ՌԴ-ում, ստիպված նախընտրում են օդանավով մեկնել: Օգտվելով ցամաքային ճանապարհի փակ վիճակից՝ ավիատոմսերի գները 100 տոկոսով, երբեմն ավելի թանկացել են: Եթե նախկինում, օրինակ, Երևան-Կրասնոդար ուղղությամբ տոմսն արժեր մոտ 100 դո­լար, ապա այժմ այն կարելի է ձեռք բերել մոտ 300 դոլարով: Համեմատության համար նշենք, որ Թբիլիսիից Կրասնոդար ավիատոմսը մոտ 120 տոկոսով էժան է»,-գրում է թերթը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում