|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն անդրադարձավ իր ղեկավարած ոլորտի նորություններին: Նրա խոսքով` ներդրվելու է մեկ պատուհանի սկզբունքով գործող համակարգ, որը կազդի տոմսերի գների վրա, այսինքն` նախատեսվում է 30 հազար դրամի չափով տոմսի գների նվազեցում:
Նրա խոսքով` ցանկացած բարեփոխում այս ոլորտում անուղղակիորեն կարող է ազդել տոմսերի գների վրա, քանի որ ավելանում է տնտեսվարողների հետաքրքրությունը, ուժեղանում է մրցակցությունը: