|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը երեկ ուշագրավ հայտարարություն է արել: Խոսելով Հայաստանում գազի սակագնի մասին՝ Միլլերը հայտարարել է, թե «Գազպրոմ»-ը կիջեցնի Հայաստանի համար գազի գները պայմանով, որ գները կիջեցվեն նաեւ Հայաստանի տարածքում: Այլ կերպ ասած՝ նա հասկացրել է, որ Հայաստանում գազի բարձր սակագների «մեղավորը» ոչ թե իրենք են, այլ Հայաստանի իշխանությունները. ի վերջո, սակագները հաստատողը ՀԾԿՀ-ն է:
Միլլերի այս հայտարարությունն ուշագրավ է մեկ այլ իրողության ֆոնին. նախօրեին ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր. «Եթե որեւէ մեկը, որեւէ քաղաքական ուժ կամ տնտեսագետ գիտի՝ ինչպես կարելի է այսօր գազի կամ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել, թող այդ գաղտնիքը չպահի»:
Փաստորեն, ոչ միայն տնտեսագետներն են պնդում, որ այդ հնարավորությունները կան, պարզապես քաղաքական կամք է անհրաժեշտ, այլեւ հենց Միլլերն է հուշում` ինչպես նվազեցնել ՀՀ քաղաքացու գազի գինը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում