|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին ծեծի ենթարկելու մասին մամուլի հրապարակումները դատախազի կողմից ուղարկվել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` նշված տվյալները ստուգելու և իրավական ընթացք տալու համար: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, դեկտեմբերի 29-ին գեներալ Մանվել Գրիգորյանը ծեծի է ենթարկել նախկին քաղաքապետին՝ մեքենան իր համար անցանկալի վայրում կայանելու համար: Որոշ տեղեկություններով՝ հաշվեհարդարը շարունակվել է նաև դեպքից հետո, երբ տաքսիով տուն հասած նախկին քաղաքապետին արդեն տանից են դուրս հրավիրել: