Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օրերին ակտիվ քննարկվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի ղեկավար Կարեն Գրիգորյանին Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը: Կարեն Գրիգորյանը պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է: 2008-ին' ՀՀ նախագահի ընտրությանը, Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարած Մանվել Գրիգորյանը, ինչի արդյունքում նրան պաշտոնաթող արեցին պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, 5 տարի անց պատգամավոր դարձավ ՀՀԿ համամասնական ցուցակով: Փետրվարի 18-ի ընտրությունում Արմավիրի մարզում Սերժ Սարգսյանը ստացել է 67 հազար 630 ձայն, Րաֆֆի Հովհաննիսյանը' 52 հազար 880: Սակայն Արմավիր եւ Էջմիածին քաղաքներում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Միայն Մեծամոր քաղաքում է հաղթել Սերժ Սարգսյանը: Գյուղերում արդյունքները տարբեր են:
Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: Թերթի տեղեկություններով, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարտի 8-ի առիթով մարզի ուսուցչուհիներին հրավիրել է ռեստորան եւ ասել, որ ընտրության արդյունքները գոհացուցիչ են: Այս մասին տեղեկացրել են ընտրությունների արդյունքներից բնավ ոչ գոհ Սերժ Սարգսյանին, եւ նա բարկացել է: Լուրեր կային, որ ընտրության արդյունքներից հետո Կարեն Գրիգորյանը որոշել է հրաժարական տալ, սակայն հայրը սեփական օրինակով համոզել է, որ ամենաբարդ վիճակից էլ ելք կա, եւ կարելի է Սերժ Սարգսյանի հետ լեզու գտնել: Շուտով կերեւա, թե ով է ավելի լավ լեզու գտել նախագահի հետ: