| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Մինչև խորհրդարանական նոր նստաշրջանը կսկսվի, գեներալ Մանվելի աշխատասենյակում շտապ վերանորոգում են իրականացնում, որ հասցնեն: Ինչ գեներալը դարձել է պատգմավոր, արդեն 2 անգամ նրա աշխատասենյակը վերանորոգվում է:
Թե ինչ է պատճառը և ում հաշվին են այդպիսի հարմարություններ ստեղծում ՀՀԿ պատգամավորի համար, գեներալ Մանվելի օգնականը՝ Մեսրոպ Մանուկյանը, թերթին վստահեցրեց, որ այս անգամ ինքն անձամբ է վճարում. «Սրա հեղինակն ամբողջությամբ ես եմ: Իմ ղեկավարին տեղյակ եմ պահել, որ իմ նախաձեռնությամբ ուզում եմ սենյակը վերանորոգել, քանի որ էն տարի ջուր լցվեց, խնդիրներ ունեցանք, իմ դուրը չէր գալիս: Խնդրեցի, թույլ տվեց, որ ամբողջությամբ ներկեմ: Ոչ ԱԺ-ի հաշվին է սա, ոչ էլ գեներալի, անձամբ՝ իմ»:
Թե ինչ խնդիրներ են եղել՝ պարզվում է, որ գեներալի սենյակի պատը ճաք է տվել, ու դա օգնականին հեչ դուր չի եկել»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: