|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մայիսի 20-ին արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն էր ստացել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում՝ թիվ 54 երթուղային ավտոբուսում, նռնակ է հայտնաբերվել: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը. մոտ մեկ ժամվա օպերատիվ աշխատանքների արդյունքում վնասազերծվել էր նռնակը:
54 համարի երթուղին սպասարկում է Արարատի մարզի Մասիսի տարածքի, ինչպես նաեւ Դարակերտ, Նորաբաց, Զանգիլար ու եւս մի քանի գյուղեր, որտեղից մի խումբ բնակիչներ երեկ ահազանգել են «Հրապարակ»-ին, թե ամենայն հավանականությամբ, իրենք մոտ ապագայում կզրկվեն մարդավարի երթեւեկելու հնարավորությունից, քանի որ լուրեր են պտտվում, թե 54 համարի երթուղային նոր ավտոբուսները շուտով էլ չեն սպասարկելու այս գյուղերին:
Բանն այն է, որ Էջմիածին-Երեւան երթուղու սպասարկման առյուծի բաժինը տնօրինում է Մանվել Գրիգորյանի եղբոր որդին՝ Հրանտ Գրիգորյանը, ով ամեն ինչ անում է նաեւ Արարատի մարզի, Մասիսի եւ վերը նշված մյուս գյուղերի սպասարկումն իր ձեռքը վերցնելու համար: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում: