Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ» թերթն անդրադարձել է գեներալ Մանվելի կողմից Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչ Աբգարյանին՝ կնոջ ու ներկայությամբ ծեծելու լուրին:
«Մեզ հասած տեղեկություններով՝ եղել են փոխադարձ հայհոյանքներ: Մեքենայից իջել է գեներալ Գրիգորյանը և անձամբ արմունկով ծեծի ենթարկել նախկին քաղաքապետին, որի ձեռքերը ոլորած է եղել իր թիկնազորը: Որոշ տեղեկություններով՝ հաշվեհարդարը շարունակվել է նաև դեպքից հետո, երբ տաքսիով տուն հասած նախկին քաղաքապետին արդեն տանից են դուրս հրավիրել:
Մեր տեղեկություններով՝ ծեծի ենթարկված Հրաչ Աբգարյանը հիվանդանոց չի դիմել, սակայն նրա մոտ բժիշկ է գնացել, քանի որ ծեծի արդյունքում շատ վատ վիճակում է եղել:
Ի դեպ՝ մամուլում բազմիցս է գրվել, որ գեներալ Մանվելը, շրջանցելով ոստիկանությանը, Էջմիածնում սեփական ճանապարհային կանոններն է սահմանել, որոնք ընդհանուր օրենքի շրջանակում չեն, և խստորեն պատժում է նրանց, ովքեր չեն ենթարկվում այդ կանոններին ու մեքենան կայանում են ՀՀԿ-ական պատգամավորի համար անցանկալի վայրում: Օրինակ՝ այս սեպտեմբերին նմանատիպ դեպք է կատարվել ԿԳ նախարարի վարորդի հետ, որին գեներալի մարդիկ կարգադրել են արագ ազատել եկեղեցու մուտքը, ու նախարարի վարորդը ենթարկվել է:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մկրտչյանին մի քանի հարց ուղղեցինք այդ առթիվ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։