Ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ Գ.Խաչատրյանը հրաժարվել է որեւէ պաշտոնական պարզաբանում տալ թղթակցի այն հարցին, թե որքանով են ճիշտ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից մարդ ծեծելու մասին լուրերը: Երեկ մամուլում հրապարակումներ կային այն մասին, որ գեներալ Մանվելի որդին մարդ է ծեծել: Մեզ հաջողվեց պարզել, որ ծեծի ենթարկվածը Երեւանի բնակիչ Արմեն Ալբերտի Հայրապետյանն է, ով ապրում է Դավիթ Անհաղթի 6-96 հասցեում: Ի՞նչն է եղել ծեծի պատճառը: Արմեն Հայրապետյանը, տեղյակ չլինելով, որ Էջմիածնում ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության գործը գտնվում է անձամբ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հսկողության տակ, տարածք է վարձակալել եւ ցանկացել է բացել ԱՊՊԱ կետ: