|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հրապարակը» գրում է. «Պարզվում է՝ գեներալ Մանվելի մոտ «կյանքի նոր նպատակ» է առաջացել՝ ստեղծել կանանց կամավորական ջոկատ: Ու ողջ օրը նստած Վիգեն Սարգսյանի ականջին՝ փորձում է «էդ գործը» գլուխ բերել: Ասում են՝ գրեթե արդեն համոզել է Վ. Սարգսյանին: Որ Նազիկը (գեներալի կինը) ղեկավարի էդ ջոկը՝ հարցրինք մեր աղբյուրին: «Ոչ, որ Հայաստանում էլ Իսրայելի նման կանանց ուժեղ բատալիոն ըլնի»: Ի դեպ, նոյեմբերի երրորդ տասնօրյակում Մանվել Գիգորյանի գլխավորությամբ կտոնվի նրա ղեկավարած հինգերորդ բրիգադի 25-րդ տարեդարձը, որին կմասնակցի երկրի գերագույն գլխավոր հրամանատարը՝ Սերժ Սարգսյանը, նաև՝ Պնախարար Վիգեն Սարգսյանը: Բոլորով կգնան Եռաբլուր, ապա էջմիածնի «Վան» ռեստորանային համալիր՝ նշելու տոնը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: