կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-02 09:24
Հասարակություն

Աշոտյանի վարորդը խնդիրներ է ունեցել գեներալ Մանվելի մարդկանց հետ. «Հրապարակ»

Աշոտյանի վարորդը խնդիրներ է ունեցել գեներալ Մանվելի մարդկանց հետ. «Հրապարակ»

«Էջմիածին քաղաքում ամեն տեղ չէ, որ վարորդնեոը կարող են մեքենաները կայանել։ Հատկապես կենտրոնում, որտեղ կայանման իրավունք ունեն բացառապես գեներալ Մանվելի ու նրա թիկնազորի մեքենաները։ Սույն «կանոնակարգի» հեղինակը գեներալն է։ Նրա մարդիկ պատժում են այն խախտողներին։ Էջմիածնի երթեւեկության այս չգրված «կանոնակարգին» ծանոթ են քաղաքի բոլոր վարորդներն ու անգամ նրանք, ովքեր հաճախ են լինում էջմիածնում։ Բայց պատահում են նաեւ անտեղյակներ, որ ընկնում են պատմությունների մեջ։ Օրինակ, ԿԳ նախարարի վարորդը մի քանի օր առաջ շեֆին բերել-իջեցրել էր Մայր Աթոռում՝ ուսուցիչների օրհնության արարողությանը մասնակցելու համար, եւ մեքենան կայանել է Մայրավանքի դարպասի մոտ։ Կարճ ժամանակ անց հայտնված գեներալի մարդիկ նրան կարգադրել են արագ ազատել եկեղեցու մուտքն ու մեքենան տեղափոխել կանգառ կամ եկեղեցուն պատկանող վճարովի կայանատեղի։ Նախարարի վարորդը հլու-հնազանդ ենթարկվել է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։