|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Yerkir.am-ի զրույցում, անդրադառնալով ՀԱԿ խմբակցության՝ Սահմանադրական դատարանին ուղղված՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անվավեր ճանաչելու վերաբերյալ ստորագրահավաք ձեռնարկելու նախաձեռնությանը, նշեց, որ Հայ ազգային կոնգրեսը չունի համապատասխան թվով կողմնակիցներ:
«Էդ ստորագրահավաքից առաջ կար մի փուլ, որ նրանք պետք է մոբիլիզացնեին իրենց ուժերը և ընտրատեղամասերում մարդիկ ունենային: Եթե ընտրատեղամասերում չկարողացան մարդիկ ունենալ, էլ ումի՞ց ի՞նչ են ուզում: Թող թեկուզ տասը պատգամավոր միանա նրանց ստորագրահավաքին, խնդիրը դա չէ, խնդիրն այն է, որ ՀԱԿ-ը հասկանա` ինչ է ուզում»,- ասաց ՀՀԿ-ականը` հավելելով, որ ՀԱԿ-ը եթե ուզում էր ամեն ինչը հստակ ունենալ իր ձեռքի տակ, կարող էր բոլոր ընտրատեղամասերում ունենալ մարդիկ և ոչ թե ինչ-որ թվաբանական գործողություններից խոսել:
«Հիմա հետին թվով ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ է ուզում ՀԱԿ-ը, անհասկանալի են արդեն նրանց գործողությունները»,- ասաց պատգամավորը: