Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետության ու պետականության նոր կոնցեպտի մասին խոսում է մեկը, ով իր կամակատարների հետ ոչնչացրել ու ոչնչացնում է պետական բոլոր ինստիտուտները։ Այս մասին Ազգային Ժողովում ճեպազրույցների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Վերջերս ասում է՝ խաղաղության պայմանագրի մեր պարամետրերը կարող են մեր ժողովրդի համար ընդունելի չլինել, բայց ասում է՝ հանրաքվե չենք անելու, պատասխանատվությունից խուսափել կնշանակի։ Կադաստրի վկայականի մասին է խոսում, անկախության հանրաքվե, Սահմանադրություն, ՄԱԿ-ի անդամ պետությունն ասում է, թե մենք կադաստրի վկայական չունենք։ Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում՝ Ալիևի՞ց, որովհետև այլ տարբերակ չկա։ Հայաստան-Թուրքիա սահմանները հստակ են՝ Սովետական Միությունից սկսած, Հայաստան-Իրան սահմանները հստակ են, մեր արևմտյան սահմաններն են, որ ամեն օր խախտում է հակառակորդը», - ասաց Աղվան Վարդանյանը։