|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադի) չցանկացավ անդրադառնալ առաջիկա քաղաքական զարգացումներին, մասնավորապես` ոչ իշխանական երեք ուժերի համատեղ հանրահավաքին:
«Ինչ հարց ուզում եք տվեք, բացի քաղաքականությունից, ես դրանից հեռու եմ»,- Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց պատգամավորը: Բոլոր հարցերին պատգամավորն, անգիր արած, նույն ձեւակերպումն էր հնչեցնում. «Ես ի՞նչ գիտեմ»:
ՀՀԿ-ական պատգամավորն անգամ դժվարացավ մեկնաբանել մամուլի այն հրապարակումը, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջադրելու է իր թեկնածությունը 2018թ. նախագահի ընտրություններում` ասելով. «Բա ես ի՞նչ գիտեմ»:
Հարցին` գոնե գիտի՞` ինչ խնդիրներ է լուծել իր ընտրատարածքում, եթե, իհարկե, լուծել է, պատասխանեց. «Խնդիրները լուծում ենք, կարող եք ընտրատարածքի բնակիչներից հարցնել»: