կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-06 12:07
Հասարակություն

Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ փոխադարձ համաձայնություն կլինի

Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ փոխադարձ համաձայնություն կլինի

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, անդրադառնալով Բաղրամյան պողոտայում ստեղծված վիճակին, երբ համակարգող խումբը հայտարարել է աղբամանները առաջ տալու, իսկ ոստիկանությունը`  «առանձնահատուկ միջոցառումներ» իրականացնելու մասին, ասաց. «Ցուցարարների հայտարարության մեջ ողջախոհություն չկա, կարծում եմ, որ փոխադարձ համաձայնություն կլինի: Ցուցարարները կհասկանան, որ սխալ քայլ են կատարում»:

Այն հարցին` արդյո՞ք Բաղրամյան պողոտայում ցույցի վերջին օրերին նկատելի է քաղաքական գործոնը, քանի որ համակարգող խմբի անդամները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են, Գագիկ Մելիքյանը կարծիք հայտնեց, որ այդ ուժերը որքան շուտ հեռանան Բաղրամյան պողոտայից, այնքան լավ կլինի ժողովրդի ու երկրի համար: «Ես չեմ էլ տեսնում այդտեղ քաղաքական լուրջ ուժեր, դրանք ընդամենը մարդ կուսակցություններ են, որոնք վերջերս վերածվել են անմարդ կուսակցությունների»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ այսօր ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է, որ պատրաստվում են բացել Բաղրամյան պողոտան` 12:30-ից սկսած: