Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի կարծիքով` այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է Հայաստանը, քաղաքացիներն անպայման պետք է տիրապետեն ռուսերեն լեզվին: Այսօր լրագրողների հետ զրույցում Կարինե Աճեմյանը խոսեց երեկ ռուս լրագրող Կիսելյովի հետ հանդիպման մասին: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ԱԺ պատգամավորները համարժեք չհակադարձեցին Կիսելյովին:
«Պատգամավորական ակումբն այն հարթակը չէ, որտեղ պետք է միմյանց հակադարձեինք: Տիկին Նաղդալյանը հակադարձեց, որ տաքսու վարորդի ռուսերեն չիմանալը ոչինչ չի նշանակում: Դա այդ հարթակը չէր, որտեղ, թուր-թվանքը առած, պետք է հակադարձեինք»,- ասաց պատգամավորը` համաձայնելով այն կարծիքին, որ հենց ռուս լրագրողներն էին օգտագործում այդ հարթակը` իրենց քարոզչությունը տարածելու համար:
Կարինե Աճեմյանի խոսքով` քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վերոնիկա Կրիշեննինիկովան հենց սկզբից խոսել է Հայաստանում գործող «Սորոս» հիմնադրամից, ամերիկյան հիմնադրամների գործունեությունից` ներկայացնելով դա բացասական ձևով:
Yerkir.am-ի հարցին` ինչո՞ւ ԱԺ պատգամավորները չհարցրեցին Կիսելյովին, թե որքան հայկական դպրոց է գործում Ռուսաստանում, ինչո՞ւ են ռուսները տիրապետողի դիրքերից խոսում, Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Որովհետև Ռուսաստանը շատ մեծ երկիր է, Հայաստանը շատ փոքր է: Ուկրաինայի պես պետությունն այսօր կախում ունի թե' Եվրոպայից, թե' Ռուսաստանից: Երբ մենք ունենք Ղարաբաղի խնդիր, սահմանային լարվածություն, ուրեմն մենք պետք է խուսափենք սուր անկյուններից»,:
Նա հավելեց, որ լրագրողները չափազանցնում են՝ ներկայացնելով Կիսելյովի արտահայտությունները:
Կարինե Աճեմյանի կարծիքով` ռուսների կրքերը բորբոքված են Ուկրաինայի դեպքերից հետո, և նրանք շատ ցավոտ են ընդունում բոլոր հարթակներում տարբեր դիրքորոշումներ:
Նա նաեւ չցանկացավ գնահատական տալ իր գործընկերոջ` Հայկ Բաբուխանյանի պահվածքին: