Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՕԵԿ-ական գործարար պատգամավոր Կարեն Բոթոյանի վրա ճնշումներ են եղել իշխանության կողմից` որ եթե կողմ չքվեարկի կառավարության ծրագրին, շատ վատ կլինի իր և իր աներոջ համար, և ստուգումներ կսկսվեն իրենց օբյեկտներում:
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասացին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու պատգամավոր Իշխան Խաչատրյանը: Մեր դիտարկմանը, որ վարչապետը հերքել է ճնշման փաստը և ասել, որ եղել է ընդամենը խոսակցություն Կարեն Բոթոյանի հետ, Հեղինե Բիշարյանը պատասխանեց, որ եթե խոսակցության արդյունքում պատգամավորը գնացել է այդ քայլին, ուրեմն դա այլ կերպ չի կարող որակվել, եթե ոչ` ճնշում:
Նա նշեց, որ երբ քաղաքական ուժը իշխանությունից դառնում է ընդդիմություն, ուրեմն կլինեն կուսակցականներ, որ չեն պահի ընդդիմություն դառնալու գիծը և կցանկանան դուրս գալ, և արդեն 17 մարդ դուրս է եկել ՕԵԿ-ից ընդդիմություն դառնալուց հետո: Հեղինե Բիշարյանը բավական արտառոց համարեց Կարեն Բոթոյանի վարքագիծը:
Իշխան Խաչատրյանը նշեց, որ ՕԵԿ-ը չէր հանդուժի այն երևույթը, որ պատգամավորը հստակ չի կատարում կուսակցության դիրքորոշումը, և քանի որ Կարեն Բոթոյանը նշել է, որ իր վրա ճնշումներ են եղել, ապա խմբակցությունը որոշել է նրան հեռացնել առայժմ խմբակցությունից: Նա հավելեց, որ առաջիկայում ՕԵԿ-ի քաղխորհրդի նիստում ներկայացնելու է Կարեն Բոթոյանին կուսակցությունից հեռացնելու հարցը:
«Մենք նրան վաղուց ենք ասել, որ եթե կուսակցական պատգամավոր լինելը կվնասի նրա գործարարությանը, ապա կարող է դուրս գալ ՕԵԿ-ից, սակայն նա ասել է, որ գնալու է մինչև վերջ»,- ասաց Իշխան Խաչատրյանը` հավելելով, որ իրենք են Կարենին հեռացրել, ոչ թե ինքն է դուրս եկել:
Հեղինե Բիշարյանը նշեց, որ Կարեն Բոթոյանի վրա ճնշում է գործադրել Գագիկ Խաչատրյանը: