Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավոր Հայկ Գրիգորյանը մեծ կարծիք ունի Մաքսային Միություն կառույցի վերաբերյալ: Ըստ նրա` դրանում ընդգրկվելով` Հայաստանը բացարձակ չի կորցնելու իր ինքնիշխանությունը:
«Մաքսային միությունը մի հզորագույն տնտեսական կառույց է, որի մեջ մտնելով` կտրուկ կերպով կբարելավվեն Հայաստանի տնտեսական ցուցանիշները: Օրհասական ու կարևոր քայլ է, որ Հայաստանը մտնի հզոր տնտեսություն ունեցող հզոր Ռուսաստանի հետ այդ կառույցի մեջ: Մենք պարտավոր ենք այդ քայլին գնալ, որ վաղը լինենք ավելի հզոր, և որպեսզի մեր բալիկները ապրեն տնտեսապես զարգացած Հայաստանում, որպեսզի մեր ուսուցիչների աշխատավարձերը եռապատկվեն»,- ասաց Հայկ Գրիգորյանը:
Հարցին` Հայաստանը չի՞ կորցնում իր ինքնիշխանությունը` ներգրավվելով այդ կառույցի մեջ, պատգամավորը պատասխանեց, որ ինքնիշխանության կորստի խնդիր բացարձակապես չկա, պարզապես լինելով որևէ բլոկի անդամ` ստորագրվում են պայմանագրեր:
«Եթե այդ դատողությամբ շարժվենք ԵՄ անդամ երկրների ինքնիշխանոթյունը կարելի է կորցրած համարել: Այսօր Գերմանիայի կանցլերը կամ Բունդեսթագը չեն կարողանում մի առանցքային որոշում կայացնել իրենց երկրի վերաբերյալ, որովհետև դա պետք է համաձայնեցվի ԵՄ անդամ պետությունների հետ: Այնպես որ` եթե պետությունը որևէ կառույցի անդամ է, ուրեմն պետք է ընդունի այն խաղի կանոնները, որոնք թելադրվում են այդ կառույցի բոլոր երկրներին»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: