|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակելը ճիշտ քայլ էր: «Նա գուցե վարչապետ նշանակվելու ժամանակ դեռ փորձված չէր քաղաքականության մեջ, բայց հիմա արդեն փորձված է»,-հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը եւ հավելեց, որ դեսպան նշանակելու համար կարևոր են նաև նախկին վարչապետի տնտեսական գիտելիքները և ինտելեկտուալ առումով պատրաստված լինելը:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի թանկացմանը, Ալեքսանյանն ասաց, որ «ժողովրդի այս վատ սոցիալական վիճակում թանկացումը շատ վատ երևույթ է»: Էլեկտրաէներգիայի թանկացումը պատգամավորը չի արդարացնում, «պարզապես գիտեմ, որ մի վիճակ է ստեղծվել, որ էներգետիկ համակարգը պիտի փրկվի»:
Թանկացումների մասին խոսելիս ասուլիսի մյուս բանախոսը՝ Քաղաքացիական միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, հայտարարեց, որ ոչ մի փաստարկ իրեն չի կարող գոհացնել: «Գնաճի պայմաններում էլեկտրաէներգիայի գնի թանկացման մասին խոսք լինել չի կարող: Ոչ մի փաստարկ թանկացման օգտին բանական չէ»,- ասաց նա: