կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-08 13:49
Իրավական

Ինչո՞ւ էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողի նկատմամբ քննչական գործողություններ չեն կատարվում

Ինչո՞ւ էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողի նկատմամբ քննչական գործողություններ չեն կատարվում

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի շահերն այսուհետ ներկայացնելու է Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը: Նա yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նոր է ծանոթացել քրեական գործի նյութերին, իսկ այսօր էլ տեսակցելու է իր պաշտպանյալին: Ֆարմանյանը նշեց, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում: Ըստ նրա` ներկայումս Մուշեղի նկատմամբ քննչական գործողություններ չեն կատարվում, մինչև իր կողմից գործի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելը:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս` 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Դեպքի առիթով Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ): Մեղադրանք է ներկայացված 20-ամյա Մուշեղ Մխիթարյանին, նա կալանավորված է: Մխիթարյանը «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: