կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-11 10:15
Իրավական

Էքստրասենսի սպանության մեջ կասկածվողը շանտաժի է ենթարկել իր ծանոթուհուն «Ժողովուրդ»

Էքստրասենսի սպանության մեջ կասկածվողը շանտաժի է ենթարկել իր ծանոթուհուն «Ժողովուրդ»

««Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող Մուշեղ Մխիթարյանը, մինչ Անիի բնակարան բարձրանալը և սպանելը, շենքի բակում շանտաժի է ենթարկել իր ծանոթուհուն: Նախ հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանին սպանելու կասկածանքով երկու հոգին էին ձերբակալվել՝ Մուշեղ Մխիթարյանը և նրան ծանոթ մի աղջիկ: Ըստ տեղեկությունների՝ Մուշեղը իմացել է, որ Անին գումար ունի իր մոտ և այն վերցնելու նպատակով իր ծանոթուհու հետ գնացել է Անի Մաջնունյանի տուն: Սակայն «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Մուշեղն իր ծանոթուհուն համոզել է, որ իր հետ բարձրանա Անի Մաջնունյանի բնակարան, և միասին նրանից վերցնեն գումարը, սակայն աղջիկը չի ցանկացել բարձրանալ, Մուշեղը շենքի բակում սկսել է շանտաժի ենթարկել իր ծանոթուհուն, թե պիտի գաս, թե չէ...

Սակայն աղջիկը հրաժարվել է, և վերջինները որոշել են, որ Մուշեղը միայնակ կբարձրանա, իսկ նրա ծանոթուհին շենքի բակում կսպասի: Այդպես էլ եղել է: Բայց երբ Մուշեղի ծանոթուհին տեսել է, որ նա շատ է ուշանում, բարձրացել է Անիի բնակարան և ականատես եղել մի տեսարանի, թե ինչպես է Անի Մաջնունյանը գետնին ընկած խռխռում, իսկ Մուշեղը, ըստ էության, գումարն ու ոսկեղենն է փնտրում: Բայց թե ինչու այդքան չարացած ու այդքան դաժան, դեռ պարզվում է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։