|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող Զաուր Դադաևի բարեկամները 2015-ի հունվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ռուսաստանի դեմ գործով 120 հազար եվրո են շահել: Այդ մասին գրում է Коммерсантъ-ը:
Դադաևի մորաքույրը՝ Լարիսա Դադաևան, Ստրասբուրգի դատարան էր դիմել իր ամուսնու և նրա եղբոր առևանգման կապակցությամբ: Չեչենական Ալխազուրովո գյուղում 2001-ին իրականացված հատուկ գործողության ընթացքում նրանց հետևից եկել էին ռուս ուժայիններ և տարել անհայտ ուղղությամբ: