Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՊՃՀ ռեկտորի անվան հետ կապված վիրտուալ սկանդալի գործով բոլոր հարցերի պատասխանները պարզ կդառնան նշանակված փորձաքննությունների ավարտից հետո: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը: Նրա խոսքով` գործը ներկայումս գտնվում է քննչական ակտիվ գործողությունների փուլում:
«Մենք հաղորդումը ստացել էինք ՀՊՃՀ Տեղեկատվական և Հաղորդակցման տեխնոլոգիաների վարչությունից, այնուհետև բացատրություններ ենք վերցրել տարբեր անձանցից, այդ թվում` Թոքմաջյանից: Նյութերն ուղարկվել ենք Քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչություն, որտեղ և ներկայումս նախաքննություն է ընթանում»,- ասաց նա` նշելով, որ, նախաքննության գաղտնիությունից ելնելով, այլ մանրամասներ չի կարող հայտնել:
Հիշեցնենք, որ ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի՝ համակարգչային տեղեկատվություն հանդիսացող համացանցի՝ facebook.com սոցիալական կայքի անձնական էջին ապօրինի տիրանալու դեպքի առթիվ գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով:
Նշված հոդվածով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: