|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր` կառավարության նիստից հետո, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն անդրադարձավ Հայաստան-Չինաստան տնտեսական համագործակցության հարցերին: Նախարարը նշեց, որ մի շարք կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնց ով հետաքրքրված է չինական կողմը` Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարություն, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցում, թերթավոր ապակու արտադրություն, ցեմենտի արտադրության մեջ նոր տեխնոլոգիաների ներմուծում, զբոսաշրջային ոլորտում չինական կողմի հետ համագործակցություն, ավիացիայի ոլորտում «Չայնա» չինական ընկերության կողմից ավիաթռիչքների կազմակերպում:
Չինաստանը Հայաստանին է ներկայացրել չինական այն ընկերությունների ցուցակը, որոնք հետաքրքրված են Հայաստանով, Չինաստանի վարչապետը հանձնարարել է իր նախարարներից մի քանիսին, որ համակարգեն Հայաստանի հետ կոնկրետ աշխատանքները:
Կարեն Ճշմարիտյանի խոսքով` չինացիները ընդգծել են, որ Հայաստանը Մետաքսի մեծ ճանապարհի պատմական այն հատվածն է, որը հետագայում պետք է զարգացնել, իսկ ծրագրի մեխը Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունն է, որով Չինաստանը կկապվի Եվրոպայի հետ: Ներկայումս չինացիներն ուսումնասիրում են այդ ծրագրի շահութաբերության աստիճանը, որից հետո ձեռնամուխ կլինեն ծրագրի իրականացմանը: Նախարարի խոսքով` երկաթուղու շինարարությանը չինական կողմը կտրամադրի մոտ 3,2 միլիարդ դոլար: