Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում անցկացվող շինարարական մրցույթներին ներկայացվող տեխնիկական և ֆինանսական պահանջներն այնքան բարձր են, որ հայաստանյան ոչ մի ընկերություն միայնակ չի կարողանում դրանց մասնակցել։ Արդյունքում՝ ՀՀ շինարարական կազմակերպությունները, որոնք հարյուրավոր աշխատատեղեր են ապահովում, կանգնում են սնանկացման և փակման եզրին։ Իրավիճակից լավագույնս օգտվում են երկրի օլիգարխները, որոնք, չմասնակցելով մրցույթներին, կարողանում են շահել։
Մեխանիզմն այսպիսին է. մրցույթը շահում է արտասահմանյան ընկերությունը, որն իրականում ոչ մի աշխատանք չի կատարում, գործը հանձնում է ենթակապալառու ընկերությանը։ Այսպես. «Հյուսիս-հարավի» շրջանակներում Շիրակ-Արգավանդ ճանապարհը կառուցելու մրցույթում փաստացի հաղթել է իտալական «Սերենիսիմա Կոստրուկցիոնի» ընկերությունը, սակայն այն կառուցում է Գագիկ Ծառուկյանը։ «Հյուսիս-հարավի» մի մասն էլ կառուցում է «Տեր-Հայրապետյանշին» ՍՊԸ –ն, որի անունը կապվում է տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ։ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, որն առանց այդ էլ սեփականաշնորհել է Էրեբունի վարչական շրջանի շինաշխատանքները, այժմ որոշել է ընդլայնել բիզնես շրջանակները դեպի հյուսիս և հարավ։ Մեր տեղեկություններով՝ Տրանշ 2-ով նախատեսված Դավթաշեն-Աշտարակի մայրուղի ճանապարհը կառուցելու մրցույթի ելքն արդեն իսկ կանխորոշված է, այս հատվածը ևս փաստաթղթերով կտան չինական ընկերության, սակայն այն իրականում կկառուցի Թոխմախի Մհերը։ Իսկ հետո զարմանում ենք, թե ինչու մարդիկ Հայաստանում բիզնես չեն անում, եղածներն էլ փակում են ու արտագաղթում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։