Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պուճախային աշխատանքներին պետք է վերջ տրվի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Նա նշեց, որ այսուհետ վերջ է տրվելու ապօրինի շինարարությանը և հողազավթմանը, չի լինելու դրանց օրինականացում։
«Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ մարդիկ ապօրինի շինարարություն են արել, բայց մեղավոր չի եղել։ Եթե այսուհետ նման բան լինի, ես եմ մեղավոր, քանի որ ինձ տրվել է այնպիսի գործիքակազմ, որ եթե չհաջողեմ, ես եմ մեղավոր։ Նրանք, ովքեր այսօր ուզում են ապօրինի շինարարությամբ զբաղվել, մի' արեք, լուրջ խնդիրներ եք ունենալու։ Դրա փոխարեն ես խոստանում եմ, որ եթե ուզենաք շինարարություն անել, և դա լինի օրենքի ու տրամաբանության շրջանակներում, մենք չենք խանգարելու, մենք օգնելու ենք ձեզ»,- ասաց Մեսչյանը։