կարևոր
3991 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-19 21:10
Աշխարհ

ՌԴ-ն հայտարարել է Ադրբեջանի տարածքով դեպի Իրան երկաթուղու կառուցման ժամկետների մասին

ՌԴ-ն հայտարարել է Ադրբեջանի տարածքով դեպի Իրան երկաթուղու կառուցման ժամկետների մասին

Իրանում Ռաշթ-Աստարա երկաթուղային գիծը, որը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (ՀՏԿ) մաս է կազմում, կկառուցվի 2027 թվականին, հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը, փոխանցում է Интерфакс-ը։

«Ըստ համաձայնագրի՝ շինարարությունը պետք է տևի 4 տարի։ Նախագծման և երկրաբանական հետախուզման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Մենք նախատեսում ենք, որ 2027 թվականի III եռամսյակում կամ մինչև 2027 թվականի վերջը բոլոր աշխատանքները պետք է ավարտվեն ամբողջությամբ»,- ասել է նա։

Բելոուսովը հայտնել է, որ այս երթուղու գործարկման համար շատ ակտիվ աշխատանքներ են տարվում։ Կասպից ծովի ափամերձ գոտին ծանծաղ է, և 4 մետր քաշով նավերի մուտքի համար այնտեղ հատուկ ջրանցք է կառուցվում, և այս տարի սկսվել են համապատասխան հողահանման աշխատանքները։

«Ընդհանուր առմամբ, մենք նախատեսում ենք Հյուսիս-Հարավ երթուղու երկայնքով բեռնատարողությունը մինչև 2030 թվականը հասցնել 41-45 միլիոն տոննայի, ինչը երեք անգամ ավելի է այսօրվա ծավալներից։ Այսօր այս երեք ուղղություններով (Արևելյան, Կենտրոնական և Անդրկասպյան - ԵԹ) մենք տեղափոխում ենք մոտ 15 մլն տոննա»,- հավելել է առաջին փոխվարչապետը։

Ինչպես հաղորդվում է, անցյալ չորեքշաբթի Ռուսաստանը և Իրանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել Իրանում Ռեշտ-Աստարա երկաթուղու ստեղծման համար ապրանքների և ծառայությունների նախագծման, կառուցման և մատակարարման ֆինանսավորման համար։