|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է իտալական «Անաս» ընկերությունների խմբի տնօրեն Ջիանի Վիտորիո Արմանիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել են Հյուսիս-հարավ ավտոմայրու կառուցման ծրագրում իտալական ընկերության ներգրավման հնարավորություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, Ջիանի Վիտորիո Արմանին ընդգծել է, որ իրենք շահագրգռված են պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում մասնակցել Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման և շահագործման ծրագրին:
Վարչապետ Կարապետյանը ողջունել է «Անաս» ընկերությունների խմբի նախաձեռնությունը և ընդգծել, որ կառավարությունը կարևորում է ենթակառուցվածքային այս կարևոր ծրագրի իրականացումը և պատրաստ է համագործակցության իտալական ընկերության հետ: Գործադիրի ղեկավարն առաջարկել է փոխգործակցության հետագա քայլերը մանրամասն քննարկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ ու արդյունքները ներկայացնել կառավարության աշխատակազմ: