Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Չիչոյանի նախագահությամբ, որոշում է կայացրել սնանկ ճանաչել «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ն: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ -ն դեռևս նախորդ տարի դիմել էր դատարան՝ «Նաիրիտ»-ը սնանկ ճանաչելու պահանջով:
Դատարան ներկայացրած դիմումով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007թ. հոկտեմբերի 16-ի թիվ 422-Ն որոշմամբ հաստատված` Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան 2009թ. մայիսի 26-ի ՀԷՑ-ի և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի միջև կնքվել է էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիրը:
Պարտապանը պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում չի կատարել իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման պարտավորությունը, որն, ըստ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի, 2015թ. մարտի 5-ի դրությամբ «Նաիրիտ»-ի պարտքը կազմել է 1235003232 ՀՀ դրամ։
Հենց այս հիմքով էլ դիմողը խնդրել է «Նաիրիտ գործարան»ՓԲԸ-ն ճանաչել սնանկ, ինչը, ինչպես վերը նշեցինք, դատարանը բավարարել է: