|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Մոսկվայում հայտնի գործարար, Չերկիզովսի շուկայի նախկին սեփականատեր, ԱՍՏ խմբի հիմնադիր Թելման Իսմայիլովը պաշտոնապես սնանկ է ճանաչվել. հայտնում է Rambler-ը:
Նման հայցով հոկտեմբերի 1-ին Մոսկվայի արբիտրաժային դատարան էր դիմել Մոսկվայի բանկը: 2012-ի սեպտեմբերից -2014-ի փետրվարը բանկը «Ռուսլայն 2000» ՍՊԸ-ին եւ հոլանդական Tropicano Finance B.V.-ին 230 մլն դոլարի չափով երեք վարկ է տրամադրել։ Երկու ընկերություններն էլ կապված էին ԱՍՏ խմբի հետ, իսկ Իսմայիլովը անձամբ է երաշխավորագրեր տվել վարկը սահմանված ժամկետում հետ վերադարձնելու մասին։ Սակայն ո\'չ տոկոսը, ո\'չ հիմնական պարտքը չեն վճարվել։