Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իսլամական պետության» տարածքային և ռեսուրսային ընդլայնումը Հայաստանին սպառնացող լրջագույն վտանգ է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
«Իսլամական պետություն»-ը Հայաստանից ուղիղ գծով գտնվում է 300 կմ հեռավորության վրա, ու նրանք չեն թաքցնում իրենց նպատակները, ինչպես նաև այն, որ չեն ճանաչում Հայաստանը»,- ասաց նա և հավելեց, որ ԻՊ-ն հսկայական տարածքների է տիրապետում և ունի մեծաքանակ ժամանակակից տեխնիկա:
«Մի բան է պարզ, որ ԻՊ-ի հետ լրջագույնս աշխատել է թուրքական հետախուզությունը, և, այդ առումով, մենք վտանգված ենք: ԻՊ-ի հիմքերը դրվել են ԱՄՆ-ում, ինչպես ժամանակին Ուսամա բեն Լադենինը, քանի որ նա նույնպես մարզվում էր ԱՄՆ-ում, որպեսզի օգտագործվի Սովետական միության դեմ: Հիմա ԱՄՆ-ը ստիպված է պայքարել զենքի ուժով, ինչը եղավ նախկինում:
ԻՊ-ն հայտարարում է թշնամիների իր ցուցակի առաջին անունները, կարող եմ ասել, որ Իսրայելից և Իրանից հետո 3-րդ տեղում Հայաստանն է, քանի որ նրանց հետ աշխատել է թուրքական հետախուզությունը:
Նրանց խալիֆը համարյա անխոցելի է: Կան տարրական թվացող գիտելիքներ, որոնք միայն ԱԱԾ-ն կարող է տալ, օրինակ` նա երեք օրից ավելի նույն տանը չի ապրում, հեռախոս, հեռուստացույց չունի, որևէ տեխնիկայից չի օգտվում, որը կարող է իր տեղը ցույց տալ»,- նշեց Եղիազարյանը:
Նրա խոսքով` ցանկության դեպքում Թուրքիան կարող է ԻՊ-ի համար դեպի Հայաստան միջանցք բացել, քանի որ խոսքն ընդամենը 300 կիլոմետրի մասին է: ԱԱԾ պետի նախկին տեղակալը նշեց նաև, որ շատ կարևոր է ամրացնել Հայաստանի հակաօդային պաշտպանությունը, ինչի համար անհրաժեշտ են բյուջետային հատկացումներ կամ ներդրումներ: