կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-12 13:46
Քաղաքական

Վարչապետը ''Գվոյի'' քաղաքականություն է վարում. Գուրգեն Եղիազարյան

Վարչապետը ''Գվոյի'' քաղաքականություն է վարում. Գուրգեն Եղիազարյան

Զավեշտալի է, երբ «վարչապետ կոչվածը» հայտարարում է, թե Մաքսային միությանն անդամակցելը մի երկրի համար, որը դրա հետ ընդհանուր սահման չկա, առնվազն անմեղսունակ մարդու որոշում կլինի, և ընդամենը հինգ օր հետո նախագահը հայտարարում է միությանն անդամակցելու մասինայսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը:

 

«Տարիներ առաջ մեր բակում Գվո անունով մի թմրամոլ էր ապրում, ում ասածները ոչ ոք սրտին մոտ չէր ընդունում, ասում էինք` Գվոն ա, էլի, կռիվ հո չենք անելու իրա ասածների համար: Հիմա նույնը վերաբերում է վարչապետին, ով «Գվոյի» քաղաքականություն է վարում»,- ասաց նա և հավելեց, որ գոնե նման անպատասխանատու հայտարարություններ անելուց գոնե առաջ համաձայնության գար իր նախագահի հետ և հանրությանն անորոշության մեջ չգցեր:

 

Ի պատասխան այս համեմատությանը` ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ դա վարչապետի դիրքորուշումն է, և նա իրավունք ուներ` որպես բարձրաստիճան պաշտոնյա, իր տեսակետն անկեղծորեն արտահայտելու: Ալեքսանյանը նաև հիշեցրեց, որ երկրի արտաքին քաղաքականությունը վարում են միայն նախագահն ու արտգործնախարարը: «Մյուս պաշտոնյաների այս կամ այն հայտարարություն անել կամ չանելը, նախագահի որոշման հետ համաձայնեցնելը կամ չհամաձայնեցնելը, արդեն իշխող վերնախավի ներքին խոհանոցն է»,- ասաց նա: