Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
BBC-ի անվտանգության հարցերով թղթակից Ֆրենկ Գարդները իր վերլուծության մեջ անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական Ս-400-ների գնման և դրա հետևանքների մասին: Լրատվական ծառայության հետ զրուցող թուրք դիվանագետը, որի չի ցանկացել հայտնել իր անունը, նշել է, որ Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրից հետքայլ կատարելու համար արդեն ուշ է. հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:
«Երբ Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցում էր Ս-400-ներ մասով, Վաշինգտոնը չէր առարկում: Առարկությունները եկան միայն համաձայնագիրը ստորագրելուց հետո: Թուրքիան նույնիսկ ցանկության դեպքում արդեն չի կարող հետքայլ կատարել, արդեն շատ ուշ է»,- ասել է նա:
Գարդները նշում է, որ այս թեման և' Թուրքիայի, և' ԱՄՆ-ի համար կարմիր գիծ է, և Թուրքիայի կողմից Ֆ-35 կործանիչների ու Ս-400-ների միաժամանակ գնումն ու օգտագործումը վտանգում է ամերիկացի օդաչուների կյանքը:
Անցյալ շաբաթ ամերիկացի պաշտոնյաները հայտարարել էին, որ Թուրքիան չի կարող ունենալ միաժամանակ այս երկու զինատեսակներից, իսկ Պենտագոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հունիսի 6-ին նամակ էր գրել Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարին, որում զգուշացնում էր, որ Ս-400-ներից չհրաժարվելու դեպքում Թուրքիային դուրս կթողնեն Ֆ-35-ների ծրագրից, իսկ երկկողմ հարաբերություններում կխորանա ճգնաժամը, որը կանդրադառնա նաև տնտեսության վրա: