|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ամբողջ ընթացքը մի տեսակ տոնական չէ, ինչ-որ անհավես է. ԱԺ-ում վարչապետի ընտրությունից առաջ ելույթում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: Նա նախ շնորհավորեց Շուշիի ազատագրման օրվա առթիվ և ասաց. «Այսօր մենք ընտրում ենք ոչ թե ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների 1/3-րդի թեկնածուին, այլ ՀՀ Սահմանադրության պահանջն ենք կատարում, որն է՝ ժողովրդի կամքն օրենք է, իսկ մեզ` բոլորիս, արդեն իսկ ակնհայտ է և պարզ, որ ժողովուրդն իր ամբողջականության և մեծամասնության մեջ` ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս, ուզում է իր իշխանության իրացումը տեսնել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչին, հուսով եմ, այսօր դրական պատասխան կտանք»։
Սարգսյանն ասաց, որ շատ լավ հասկանում է Հանրապետականին՝ ընդգծելով, որ ցանկության դեպքում սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը կարող է նաև նրանցը լինել։ «Անսխալական մարդ, առավել ևս` անսխալական քաղաքական ուժ գոյություն չունի»,- շեշտեց նա։