Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Օգոստոսի 26-ին, ժամը 1-ի սահմաններում, մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով ոստիկանության ծառայողները Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սուրեն Մ.-ին, 1991 թ. ծնված Գևորգ Մ.-ին, 1982 թ. ծնված Արմեն Ե.-ին և հրավիրել 1975 թ. ծնված Գոհար Կ.-ին:
Վերջիններս հրաժարվել են հաղորդում տալուց, իսկ Գոհար Կ.-ն հայտնել է, որ ընկերը` Արմեն Ե.-ն, Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1 շենքի դիմաց, հայհոյանք տալու համար, դիտողություն է արել Սուրեն Մ.-ին, վերջինս հրել է Արմեն Ե.-ին և վայր գցել, իսկ Գևորգ Մ.-ն մոտենալով նրան՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Գևորգ Մ.-ին տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: