կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-21 14:28
Քաղաքական

Իսկ ո՞վ է ասում, որ Սվիտալսկին դիտողություն է արել. Գևորգ Կոստանյան

Իսկ ո՞վ է ասում, որ Սվիտալսկին դիտողություն է արել. Գևորգ Կոստանյան

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը նշեց, որ մեծ նշանակություն է տրվում Սվիտալսկու հայտարարություններին: «Դրան մեծ նշանակություն եք տալիս՝ որակելով որպես միջադեպ: Այդ հայտարարությունների հետևանքով ՀՀ-ԵՄ հարաբերությունները չեն տուժի»,- կարծիք հայտնեց նա:

Խոսելով ԿԸՀ գործունեության մասին՝ Գևորգ Կոստանյանը նշեց, որ ԿԸՀ կազմավորման կարգը, դրա ինստիտուցիոնալ անկախության երաշխիքները բացարձակ իմաստով ապահովված են: «Եթե դա հասարակական ընկալման տեսակետից արժանահավատություն չի ներշնչում, որի հիմքերը ես չունեմ, ապա Սվիտալսկու հայտարարությունն էլ իր հիմքերը չունի, որ հիմա գնահատական տամ», - նշեց նա:

Կոստանյանը չհամաձայնեց այն մտքի հետ, որ ԵՄ դեսպանը դիտողություն է արել: «Իսկ ո՞վ է ասում, որ Սվիտալսկին դիտողություն է արել, կարծիք է հայտնել: Դրանք կարծիքների փոխանակում են»,- ասաց նա:

Անդրադառնալով Պ.Սվիտալսկու առաջարկին՝ ԿԸՀ կազմում քաղհասարակության ներկայացուցիչներ ներգրավել, Գ.Կոստանյանն ընդգծեց, որ ընտրական իրավունքը որևէ կերպ չի խոչընդոտվում կամ սահմանափակվում միայն այն պատճառով, որ դրանում քաղհասարակությունը ներգրավված չէ: «Մինչև Սվիտալսկու հայտարարության համար հիմք հանդիսացող հանգամանքները չտեսնեմ, չեմ կարող նման բան ասել»,- հավելեց նա: