Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էս Սուրեն կոչեցյալն ինձ դատի էր տվել, որ Նիկոլին հայհոյել էի։ Երկու ամիս տարան-բերեցին արդյունքի չհասան։ Այս մասին այսօր Արագածավանում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Նարեկ Սարգսյանի հայրը՝ Հարություն Սարգսյանը՝ խոսելով իրենց գյուղում ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի մասնակցությամբ միջադեպի մասին, երբ վերջինս 24-ամյա բնակչի էր ծեծել։
«Զոհված զինծառայողի ծնողին կպավ, ժողովուրդը ձայն չհանեց, հիմա արդեն դուբինկայով մարդ է ծեծում, գազ է փչում մարդկանց աչքերի մեջ, լայվ է մտnում, ասում՝ սաղիդ փակելու եմ, մի անդուր երևույթ է ինքը։ Նիկոլը թող սրան տանի, սադովնիկ սարքի, պրծնենք սրանից ու վերջ, մենք չենք ուզում, որ ինքը գյուղապետարանում աշխատի։ Գնացքի գիծն էլ կփակենք, ճանապարհն էլ կփակենք, մինչև իրա դիմումը չտեսնենք»,-ասաց նա։
Սարգսյանի խոսքով՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո Սուրենն իրեն այսպես է պահում։
«Իր ձեռքում միշտ փայտ է եղել, չոբան էր, հիմա գրիչ են տվել, կաբինետում նստում է, Նիկոլի նկարն էլ գլխի վերևում զարկել է, նստել ճոճում է, ինչխոր հոր դուքյանն է։ Իրա պապը լավ մարդ էր, թե ըտենց ժառանգ որտեղից է եղել, չգիտեմ ես։ Դատական գործն ավարտվեց ինձ անմեղ ճանաչելով, որից հետո նորից հայհոյեցի ու դուրս եկա. Նիկոլն է սպանել իմ երեխուն, ո՞ւմ հայհոյեմ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում